РБК թերթը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը տպագրելու համար նկատողություն է ստացել
Ռուսաստանի ԶԼՄ-ների եւ հաղոդակցության միջոցների վերահսկողության ծառայությունը նկատողություն է արել РБК օրաթերթին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու համար: Եթե թերթը եւս մեկ նկատողություն ստանա, կարող է զրկվել գործունեության արտոնագրից: Նախազգուշացում են ստացել եւս 5 թերթեր:
Վերահսկող մարմնի խոսքով՝ ծաղրանկարների տպագրումը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները եւ բախումների առիթ կարող է դառնալ:
Մինչ օրս նախազգուցաշում ստացած լրատվամիջոցների թվում են ВК Пресс գործակալությունը, ИнтерНовости.Ру եւ Лениздат.Ру օնլայն պարբերականները, եւ www.kurier-media.ru-ն: