Վարչապետն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս եւ Ինժեներիա» ընկերության պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս եւ Ինժեներիա» ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման եւ ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարեւորել է համագործակցության ծավալումը եւ գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձի կիրառումը: Կազմակերպության փոխնախագահ Անտոնիո Լուկեն նշել է, որ ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն սկսելու եւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում: Զրուցակիները քննարկել են հակակարկտային եւ ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաեւ ագրոբիզնեսի կազմակերպման ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ իսպանական իսպանական «Գլոբալ Դեզառոլոս եւ Ինժեներիա» ընկերության միջեւ, որով կողմերը կվերահաստատեն համագործակցություն ծավալելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: