2357 դիտում
15:59 22-01-2015
Արմեն Մուրադյանը՝ Քաջարանի ԲԿ-ում գրանցված հեպատիտ C-ի տարածման միջադեպի մասին
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով Քաջարանի բժշկական կենտրոնում գրանցված ներհիվանդանոցային վարակի դեպքերին նշեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում զարգացած երկրներում մինչև 5-10 տոկոս ներհիվանդանոցային վարակներ են գրանցվում: «Հեպատիտ C-ն բացառություն չէ և բացառություն չեն նաև Հայաստանի բուժհիմնարկները: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Աշխատում է նաև ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը, որը Քաջարանից երեկ է վերադարձել, քննարկվել են նյութերը: Քրեական գործի շրջանակներում կլինեն համապատասխան որոշումներ, ինչի մասին բոլորին կտեղեկացվի»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նա հայտնեց, որ այս խնդրի վերաբերյալ անցկացվել է երկու խորհրդակցություն և այն այսօր օրակարգային ամենկարևոր հարցերից մեկն է: Հոկտեմբերի 31-ին նախարարի հրաման է արձակվել ներհիվանդանոցային վարակների կանխման վերաբերյալ և մշտադիտարկումներ են անցկացվում հանրապետության ողջ առողջապահական ցանցում:
«Քսան օրվա ընթացքում հարցը պետք է քննարկվի հիվանդանոցների վերաբերյալ, իսկ երկու ամսվա ընթացքում ողջ ցանցի վերաբերյալ: Յուրաքանչյուր բժիշկ իր կատարած և չկատարած աշխատանքի համար պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին 20 օր ժամանակ է տրվել հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու համար։ Միաժամանակ հանձնարարվել ուշադրություն դարձնել, թե ինչպես է կազմակերպվում այդ ծառայությունները մատուցող բուժաշխատողների կանխարգելիչ բուժզննումը։
Պատասխանելով սրտի անետաձգելի վիրահատության ծրագրի մասին հարցին, նա նշեց, որ ծրագիրը վերաբերում է այն փուլերին, երբ հիվանդի վիճակն այնպիսին է, որ ժամերը որոշիչ են դառնում և պետությունն իր վրա է վերցնում այն մարդկանց հոգսը, ովքեր չեն կարող ֆինանսվորել այդ ժամանակակից թանկարժեք բուժումը:
Նա հայտնեց, որ սուր ինֆարկտների դեպքում ստենտավորված հիվանդները վեցամսվա ընթացքում գտնվելու են անընդհատ հսկողության ներքո: «Բոլոր հետազոտություններն կատարվելու են անվճար, անհրաժեշտ դեպքում իրականացնելով նաև կրկնակի ստենտավորում: Արդեն 60-ից ավելի անձինք ստենտավորվել են այդ ծրագրով և բնակչությունը գոհունակություն է հայտնում ծրագրից, որը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն է, որն այսօր կյանքի է կոչվել: Երեք ամսվա ընթացքում քննարկվելու են ծրագրի հնարավոր ռիսկերն ու խնդիրները»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը:
Խոսելով կյանքից հեռացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մասին, նա նշեց, որ ելնելով այն ուշադրությունից, որին արժանացել էր երեխան միանշանակ պարզ և բացատրելի էր, որ ներհիվանդանոցային այցելությունները գտնվում էին խիստ վերահսկողության ներքո: «Այսօր զավեշտալի եմ համարում այդ հարցը: Մեր ամբողջ պայքարն ուղղված էր երեխայի կյանքը փրկելուն»,- շեշտեց Արմեն Մուրադյանը:
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
17:21 27-07-2018
Հայաստանը դասվում է հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի առումով միջին տարածվածության երկրների շարքը
1195 դիտում
16:12 16-01-2015
Քաջարանի ԲԿ-ում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերը կուսումնասիրի հատուկ հանձնաժողովը
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան