Թբիլիսիում 15 խանութ է այրվել
Այս գիշեր Թբիլիսիի Իսանի թաղամասում գտնվող ամենամեծ շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել:
Լրատվամիջոցները հայտնել են, որ կրակը տարածվել է շուկայի այն հատվածի վրա, ուր գտնվել են ավտոպահեստամասերի տաղավարները:
Ընդհանուր առմամբ հրդեհը ոչնչացրել է 15 տաղավար: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Բռկման պատճառները դեռ հայտնի չեն: