211652_close_icon
views-count5109 դիտում article-date 21:05 15-04-2014

Կույսերը գնացին խանութ ու չտեսան փեսային

Սուրբ Զատիկին մնացել է մի քանի օր: Այդ օրերից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ավագ երեքշաբթիի խորհուրդն ամփոփված է 10 կույսերի մասին առակում: Այդ առակում պատմվում է 10 կույսերի մասին, որոնք ճրագները վառած գնացել էին փեսային դիմավորելու: Նրանցից 5-ը պահեստային վառելիք էին վերցրել: Նրանք մտավախություն ունեին, որ փեսան կարող է ուշանալ, և այդ պատճառով լրացուցիչ ձեթ էին վերցրել: Փեսան ուշանում է և կույսերի ճրագների ձեթը վերջանում է: 5 կույսերը նորից լիցքավորում են իրենց ճրագները պահեստային ձեթով և շարունակում սպասել, իսկ մյուս 5-ը, ովքեր պահուստային ձեթ չունեին, չեն լիցքավորում, և գնում են խանութ ձեթ գնելու: Այնուհետև երբ փեսան գալիս է, ճրագները վառ պահած 5 կույսերը մասնակցում են հարսանիքին, իսկ խանութ գնացած 5 կույսերը չեն մասնակցում հարսանիքին: Առակի խորհւորդն այն է, որ պետք է վառ պահել ճրագները, արթուն մնալ, համբերատար սպասել Տիրոջ գալստյանը և չհուսահատվել: Այսինքն հավատը հաստատ պահելու մասին է առակը: Հավատն ու հույսը այն լույսն են, որը լուսավորում է Եկողի ճանապարհը: Իսկ ճրագը վառ պահած արթուն մնալը վերաբերվում է հավատն ու հույսը հաստատ պահելուն: Սակայն ինչ կլիներ, որ ավելորդ ձեթ վերցրած 5 կույսերը իրենց պահեստային ձեթով կիսվեին այն կույսերի հետ, ովքեր ավելորդ ձեթ չէին վերցրել: Կամ ինչ կլիներ, եթե իմաստուն 5 կույսերը մյուս 5 կույսերի հետ հերթով հերթապահեին. ասենք 2-ը վառեին ճրագներն ու հերթապահեին, իսկ մյուսները քնեին, հետո մյուս 2-ը վառեին ճրագներն ու հերթապահեին, և այդպես այնքան՝ մինչև փեսայի գալը: Այստեղ ընդգծված բացակայում է համերաշխությունը կույսերի շրջանում: Դա ինչ-որ առումով բնական է, եթե ընդունենք, որ փեսան կարող էր ամուսնանալ նրանցից մեկի հետ միայն: Եվ այդ տրամաբանությամբ օրինաչափ է, որ կույսերը միմյանց չեն աջակցել, և յուրաքանչյուրն ինքն իր համար է մտածել, քանի որ հուսացել է, որ փեսան իրեն կընտրի: Առակի հետագա զարգացումը ցույց է տալիս, որ փեսան 5 կույսերին հրավիրում է հարսանիքի: Այստեղ կարելի է ենթադրել, որ փեսան ամուսնանում է 5 կույսերի հետ միաժամանակ, կամ չի ամուսնանում 5-ից ոչ մեկի հետ, և 5 կույսերն ընդամենը հարսանիքի հրավիրված հյուրեր են: Այսինքն, եթե պիտի ամունանար 5-ի հետ, ապա այս կամ այն կերպ պիտի ընտրություն կատարեր: Եվ խանութ գնացած կույսերը իսկապես իզուր էին գնացել խանութ: Նրանք կարող էին սպասել նաև առանց ձեթի, և փեսացուին ազնվորեն ներկայացնեին, որ փեսային առանց ճրագի են դիմավորում, քանի որ հույս ունեին, որ փեսան շուտ է գալու: Իսկ այդպես կարծում էին, որովհետև փեսային շատ են սիրում և հավատում, որ փեսան էլ իրենց է շատ սիրում և այդ պատճառով չի ուշանա: Իսկ եթե սկզբունքորեն մոտենային, ապա կարող էին հանդիմանել իմաստուն կույսերին կանացի անհամերաշխության և ի սկզբանե հոռետեսական կարծիքի ունենալու համար: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր