Բրիտանացի արքայազնը մեղադրվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ
Մի ամերիկուհու փաստաբաններ բրիտանացի արքայազն Էնդրյուից պահանջում են վկայություն տալ դատարանում: Ամերիկուհին հայտարարել է, որ անչափահաս ժամանակ արքայազնը նրան ստիպել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Հայտնի է, որ արքայազնը մերժել է վկայություն տալու պահանջը եւ հրաժարվել է մեկնաբանել կատարվածը:
Իսկ Բուքինհեմյան պալատի ներկայացուցիչները հայտարարել են, որ մեղադրանքներն անհիմն են: