Դավիթը տարբեր ճանապարհների Opel-ի մեջ անչափահասի կամքով նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դավիթ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով 21 տարին լրացած անձ՝ 4 տարբեր օրերի Արմավիրի մարզի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած Ն.-ի հետ Արմավիրի մարզի Բաղրամյան-Էջմիածին ավտոճանապարհի տարբեր վայրերում իր կողմից վարվող Opel Astra մակնիշի ավտոմեքենայի սրահում պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն:
Այսինքն, Սենիկ Դավթի Դավթյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր-ի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: