Կոպենհագենյան ահաբեկչությունների հեղինակը պատրաստվում էր համալրել իսլամիստների շարքերը
22-ամյա Օմար էլ-Հուսսեյնը, որը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ահաբեկչությունների շարք էր կազմակերպել, ցանկացել էր կռվել Սիրիայում եւ համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը:
Երկրի իշխանությունները չեն մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով, որ լռությունը բխում է քննության շահերից: Ոստիկանությունում տվյալներ չկան, որ Հուսսեյնը մասնակցել է սիրիական կոնֆլիկտի գործողություններին:
Հանցագործը բանտից դուրս էր եկել այս տարվա հունվարի 30-ին: Նա դատապարտվել էր՝ գնացքում մի քաղաքացու դանակահարելու համար:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հուսսեյնի հարձակումների հետեւանքով 2 մարդ էր զոհվել: Ոստիկանությունը ոչնչացրել էր նրան: