1959 դիտում
11:11 21-01-2015
ՀՀ–ում անկախության հաստատումից ի վեր, սուգ է հայտարարվել հինգ անգամ. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ Հունվարի 12-ին գազանաբար սպանվել է Ավետիսյանների ընտանիքը՝ վեց մարդ։ Հունվարի 19-ին մահացել է նույն սպանդի ժամանակ անմարդկայնորեն խոշտանգված Սերյոժա Ավետիսյանը։ Յոթ անմեղ զոհ։ Հայաստանում այդ կապակցությամբ պաշտոնապես սուգ չի հայտարարվել, թեև սգում էին բոլորը: Փոխարենը կառավարական մակարդակներից հայտարարվել է՝ «Սուգ հայտարարելու մշակույթ չունենք»:
Այդ մշակույթի փնտրտուքները մեզ տվեցին հետևյալ արդյունքները:
ՀՀ–ում անկախության հաստատումից ի վեր, սուգ է հայտարարվել հինգ անգամ:
Վերջին անգամ, ըստ «Իրտեկ»-ի, Հայաստանում սուգ է հայտարարվել 2009 թվականի հուլիսի 16-ին՝ Թեհրան-Երևան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի բոլոր ուղևորները՝ թվով 1 53 մարդ, և ողջ անձնակազմը՝ 15 հոգի:
Դրան նախորդած սուգը Հայաստանում հայտարարվել էր 2007 թ. մարտին 28-ին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Ի դեպ, այդ օրը սգո օր էր հայտարարվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ, ինչպես հայտնի է, Երևանի կենտրոնում ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումների արդյունքում զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, սգո օր այդպես էլ չհայտարարվեց:
2006թ. մայիսի 3-ին Երևան–Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113 մարդու հիշատակը հարգելու համար Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մայիսի 5-ը և մայիսի 6-ը հայտարարվեցին սգո օրեր: Սգո օր հայտարարվեց նաև Ռուսաստանի Դաշնությունում՝ մայիսի 5-ը:
Դրանից առաջ եռօրյա սուգ է հայտարարվել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության՝ թվով ութ քաղաքական–պետական գործչի սպանդի կապակցությամբ՝ հոկտեմբերի 29-31-ը:
Իսկ առաջին անգամ Հայաստանում սուգ է հայտարարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը՝ 1992 թվականի ապրրիլի 17-ին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2831 դիտում
18:50 09-02-2021
Արցախում հրադադարի հաստատումից ի վեր ականի վրա 14 ադրբեջանցի է պայթել
2063 դիտում
10:09 11-09-2021
Հրճվանք ու սուգ․ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել․ «Հրապարակ»
2548 դիտում
12:58 10-03-2017
Հարավային Կորեայում նախագահի իմփիչմենթի հաստատումից հետո բախումներ են տեղի ունեցել
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»