Նիգերիայում այրված եկեղեցիների թիվը հասել է 45-ի
                        Նիգերիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ արդեն 45 եկեղեցի է այրվել: Նիգերիացիները բողոքում են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ, տեղեկացնում է Agence France-Presse-ը: Այրվել են հիմնականում կաթոլիկ եւ քրիստոնեական եկեղեցիներ: 
Զանգվածային  երթերը սկսվել էին Նիգերիայի մայրաքաղաքում՝ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի առաջին համարի թողարկումից հետո: 
Ցույցերը շարունակում են մեծ թափ հավաքել: Օրերս անկարգությւոնների հետեւանքով մարդիկ էին սպանվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

