7197 դիտում
22:12 20-01-2015
Կուզեի սովորական մի մարդ լինել և եկեղեցու մի անկյունում կանգնած հեկեկայի. Միքայել Սրբազան
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի համար մատուցած հոգեհանգստյան կարգից հետո, Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանդես եկավ առանձին կոչ-քարոզով:
Իր խոսքում Սրբազանն ասաց, որ կցանկանար ինքն էլ մի սովորական մարդ լիներ ու եկեղեցու մի անկյունում կանգնած հեկեկար: «Բայց ես լացելու իրավունք չունեմ, քանի որ իմ պատգամն է՝ օգնել ձեզ և փարատել ձեր վիշտը: Դրա համար էլ հիմա այստեղ եմ և փարատում եմ: Հանձինս Ավետիսյանների՝ մենք նոր բարեխոսներ ունենք երկնքում»,- ասաց Սրբազանը:
Շիրակի թեմի առաջնորդը եկեղեցում հավաքվածներին հորդորեց նաև պատվով ու համրորեն տանել վիշտը: «Աղոթեք ու լուռ կսկիծով սգացեք ձեր վիշտը: Այս փոքրիկը 7-րդ զոհն է, և չպետք է մենք 8-րդ զոհ ունենանք, ոչ ոք չպետք է տուժի այս օրերին: Մենք պետք է ապացուցենք՝ նախորդող օրերի նման, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք և մեր ցավն ու վիշտը լուռ կարող ենք տանել: Այս օրով պետք է փակենք համազգային ողբերգության էջը և եկեղեցուց պետք է դուրս գանք ոչ թե թշնամաբար, այլ որպես բարեկամ ու հարազատ»,- իր խոսքը եզրափակեց Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է
868 դիտում
11:13 25-01-2025
Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են․ Նիկոլ Փաշինյան