Փարիզում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի շրջանակներում օրերս Փարիզում հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառում է տեղի ունեցել:
[b]Ermenihaber.am[/b]-ի փոխանցմամբ՝ միջոցառումը սկսվել է Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի ելույթը ներառող կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:
Միջոցառմանը մասնակցել է նաև Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, ով իր ելույթում ասել է. «Դինքի սպանությանը բոլորիս ականատես դարձրին: Սպանությունը պատրաստվեց և իրականացվեց բոլորիս աչքի առջև, մենք էլ բավարարվեցինք այդ ամենը դիտելով միայն: Այնպես ինչպես տարիներ շարունակ բավարարվել ենք այլ սպանություններին ու ցավերին հեռվից հետևելով»:
Մանրամասները՝ [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1438]այստեղ[/url]: