Բրիտանիայում մեծացել է գողությունների թիվը
                        Հետազոտությունները ցույց են տվել, որ Բրիտանական մանրածախ  առևտրի կենտրոններից 2013-2014-ին գողացվել է մոտ 909 միլիոն դոլարի ապրանք: Այս  ցուցանիշը 18%-ով ավելի է, քան նախորդող 12 ամիսներինը:
Հայտնի է նաև, որ խանութներից ապրանքների գողությունները, կիբեր-հանցագործությունները և խարդախությունները 2004 թ-ից ի վեր ցուցանիշների աճ են գրանցել: 
Առանձին մտահոգության տեղիք են տալիս այն գողությունները, որոնք իրականացվել են հանցագործ խմբավորումների կողմից:
Որևէ ծառայության, գումարի կամ գողացված ապրանքի միջին արժեքը Բրիտանիայում կազմում է մոտ 363 դոլար՝ գողության յուրաքանչյուր դեպքի համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

