917 դիտում
10:16 26-11-2014
Հավատ, որ հաջորդ սերունդը մեծացել է այլ պայմաններում. Առավոտ. խմբագրական
Առավոտ թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Իմ սերունդը մեծացել է մի ժամանակաշրջանում, երբ կենտկոմականների կամ ռայկոմականների սև «24»–երը, նրանց ամառանոցները, «փակ խանութները» և այլն իմ շրջապատում քմծիծաղ և արհամարհանք էին առաջացնում: Մասնագետները զբաղվում էին իրենց գործով, միջակությունները կոմերիտական և կուսակցական կարիերա էին անում: Քաղաքականություն. ֆո՛ւ, դա նորմալ մարդուն հարիր գործ չէ, գզվռտոց, կոռուպցիա, անիմաստ ճառեր՝ որ պետք է այդ ամենից հեռու մնալ, լինել աղքատ ու հպարտ: Այսօր դա, իմ կարծիքով, հնացած մոտեցում է:
Այդուհանդերձ, ուգում եմ հավատալ, որ հաջորդ սերունդը, որը մեծացել է այլ պայմաններում, չի կիսում իմ հակակրանքը:
Զարգացած երկրներում էլ կան լիքը անազնիվ, կոռումոպացված գործիչներ, բայց հիմնականում չկան տգետներ, տկարամիտներ, անգրագետներ: Բացառված է, որ այնտեղ սխալ, պետության համար վտանգավոր որոշում կայացվի պարզապես այն պատճառով, որ որոշում ընդունողները չունեն բավարար գիտելիքներ, մտահորիզոն, չեն կարողանում կարդալ օրենքներն ու մյուս փաստաթղթերը: Այնտեղ հնարավոր չեն այն ծայրահեղ դիլետանտիզմը, որ պետական խնդիրների մասին կենցաղային մակարդակի դատողությունները, որոնք վերջին 20 տարում լսում ենք քաղաքական գործիչներից: Այդ դիտողությունները զուրկ չեն գավառական խորամանկությունից, բայց վերջինս չի կարող փոխարինել գիտելիքին ու ինտելեկտին»։
Խմբագարականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
3964 դիտում
09:32 28-04-2017
ՀՅԴ-ի ախորժակը մեծացել է, բայց Կարեն Կարապետյանն այլ պլաններ ունի «Հայկական ժամանակ»
1906 դիտում
10:17 27-04-2016
25 տարում մեծացել է նոր սերունդ, որը պատրաստ է առերեսվել իրականության հետ. «Առավոտ»
1957 դիտում
09:44 07-03-2015
Ամբոխավարության հայկական տարբերակի էությունը ոչ թե առաջ, այլ հետ գնալու կոչերի մեջ է. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»