2326 դիտում
19:56 19-01-2015
Բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոփանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան
«Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը:
Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ցավակցում եմ փոքրիկի ազգականներին, գյումրեցիներին և բոլոր նրանց, ովքեր ողբերգական օրերին կիսեցին այս մեծ վիշտը: Համբերություն ու ոգու տոկունություն եմ մաղթում և ակնկալում խստագույն
պատիժ ոճրագործի համար»:
Գյումրու քաղաքապետ` Սամվել Բալասանյան
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
922 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1189 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին