Ռուսաստանը մտադիր է սեփական տիեզերակայանը կառուցել
                        «Ռոսկոսմոս» գիտահետազոտական ինստիտուտը նոր նախագիծ է մշակել, որով նախատեսվում է կառուցել սեփական տիեզերակայանը: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այդ մասին հայտարարել է ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Դանիլյուկը:
Նախագիծն ուղարկվելու է ՌԴ Ռազմարդյունաբերական հանձնաժողով, որտեղ այն քննարկման կդրվի ընթացիկ տարվա առաջին իսկ եռամսյակում: 
Եթե նախագիծը հավանության արժանանա, ապա կընդգրկվի Դաշնային տիեզերական ծրագրի մեջ, իսկ այդ դեպքում տիեզերակայանի շինարարությունը նախատեսված է կառուցել 2017 թվականին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

