Թուրքիան պատրաստվում է լազերային զենք ստեղծել
                        Թուրքական Vatan թերթը գրում է, որ Թուրքիան մտադիր է լազերային մարտական զենք ստեղծել: 2013 թվականին այդ առաջարկն արել էր Թուրքիայի Գիտատեխնիկական հետազոտությունների ինստիտուտի խորհուրդը, որը առաջարկել էր հետագայում զենքը տեղադրել ռազմանավերի վրա:
Ըստ թերթի՝ Թուրքիայի կառավարությունը այդ նախագծի համար հատկացել է 120 մլն լիրա: Զենքի ստեղծումը վստահվել է թուրքական ռազմաարդյունաբերական Aselsan և TÜBİTAK ընկերություններին: Նախագծի իրագործումը կտևի շուրջ 6 տարի: Առաջին մոդելները կփորձարկվեն Սև ծովում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

