211652_close_icon
views-count2017 դիտում article-date 09:29 19-01-2015

Թալիբները սպանել են Բրիթնի Սփիրսի նախկին ընկերոջը

Հայտնի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին ընկերոջը՝ Ջոն Սանդալին, թալիբները սպանել են Աֆղանստանում: Այս մասին հաղորդում է News York Daily News-ը: Ուղղաթիռը, որը վարում էր 44-ամյա օդաչուն, խոցվել է Քաբուլի մոտակայքում: Աֆղանստանում Ջոնին էր վստահված պաշտոնյաների տեղափոխումը: Նրա աճյունը Լոս Անջելես է տեղափոխվել նախորդ շաբաթ և հանձնվել հողին: Երգչուհու մտերիմ մարդկանցից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ Սփիրսը սթրեսի մեջ է գտնվում: Նա Ջոնին համարում էր հիանալի մարդ: Զույգը ծանոթացել էր 2007 թվականին Լոս Անջելեսում: Ավելի ուշ երգչուհին խոստովանել է, որ հենց Ջոնն է օգնել իրեն հաղթահարելու ալկոհոլի հանդեպ ունեցած իր կախվածությունը:

Նմանատիպ նյութեր