«Իսլամական պետության» զինյալները ազատ են արձակել եզդիների
                        Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ազատ են արձակել մոտ 200 եզդիների: 
Նրանց թվում երեխաներ, տարեցներ եւ հոգեկան խնդիրներ ունեցողներ կան: Որոշ տվյալներով՝ զինյալները նրանց բերել են Իրաքի հյուսիսային շրջաններից մեկից եւ ազատ արձակել: 
Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» գրավել է Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Հայտնի է, որ խմբավորումը պատանդ է պահում մի քանի հազար բնակչի, այդ թվում՝ քրդերի եւ եզդիների:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

