Գվատեմալայում պատգամավորների տեղափոխող ինքնաթիռ է վթարվել
                        Գվատեմալայի պառլամենտի մի քանի ընդդիմադիր պատգամավորների տեղափոխող ուղղաթիռը կործանվել  է երկրի հարավում: 
Նախնական տեղեկություններով՝ պատգամավորները թռչելիս են եղել մեկ այլ քաղաք: Ինքնաթիռն ընկել է ֆուտբոլի դաշտում: Վթարի հանգամանքները ճշտվում են: 
Հաղորդվում է, որ պատգամավորները ողջ են մնացել, միայն Հերի Ռոդասը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

