Ջո Բայդենի տան հարևանությամբ կրակոցներ են հնչել
                        Այսօր՝ հունվարի 18-ին, երեկոյան  Գրինվիլ քաղաքում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի տան հարևանությամբ կրակոցներ են հնչել:
Կրակոցներն  իրականացվել են փոխնախագահի տան հարևանությամբ ընթացող մեքենայից: Վարորդը փախուստի է դիմել հանցանքի վայրից:
Ոստիկանութունը և ԱՄՆ ղեկավարության անվտանգությունը ապահովող Գաղտնի ծառայության աշխատակիցները փնտրում են  նրան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

