211652_close_icon
views-count61087 դիտում article-date 17:16 18-01-2015

Տեսանյութը հերքում է որոշ մարդկանց վայրահաչոցները, թե ռուս պայմանագրային զինծառայող ճիվաղը իր զոհերին սպանել է ջուր խմելու նպատակով

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ՝ ռուս ժամկետային զինծառայող՝ ճիվաղ ստահակի կողմից Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած Ավետիսյաների սպանության դեպքից: Ցանկություն չկար այդ դաժան տեսարանները ներկայացնել հանրությանը, սակայն [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել անգամ ԱՊՀ եւ արտասահմանյան այլ երկրներից, որոնցով մեր ընթերցողները խնդրում են հրապարակել ստահակի կողմից կատարված դեպքը, քանի որ որոշ մարդիկ կեղծ տեղեկություններ են տարածում, թե տականքը Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու նպատակով եւ նրա առջեւ սպանվածներից մեկը դուռը բացել է: Մինչդեռ տեսանյութը դիտելուց հետո պարզ է դառնում, որ անմեղ զոհերը դաժանաբար սպանվել են իրենց անկողիններում: Պահելով եթերային էթիկայի կանոնները՝ դիերի բաց հատվածները մեր կողմից մոնտաժային համապատասխան հնարքով փակվել են: Դեպքի մանրամասները կարող եք դիտել այսօր՝ «Սուր անկյուն» հաղորդաշարով՝ ժամը 22:00-ին: Ինչպես ավելի վաղ Գյումրիից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Մահացածներից 2-ը տղամարդ էին, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը եւ այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր