Ճապոնիայում թռչնագրիպ է հայտնաբերվել
Ճապոնական Կյուսյու կղզու թռչնաֆաբրիկաներից երկուսում թռչնագրիպ է հայտնաբերվել:
Մինչեւ երկուշաբթի մոտ 73 հազար թռչուն կոչնչացվի: Իշխանությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում՝ վիրուսի տարածումը կանխելու համար:
Այս տարի Ճապոնիայում թռչնագրիպի արդեն 2-րդ դեպքն է գրանցվում: Առաջին դեպքում կրկին Կյուսյու կղզում ոչնչացվել էր 4 հազար թռչուն: