Նիդերլանդներում կրկին թռչնագրիպ է հայտնաբերվել
Նիդերլանդներում արդեն երկրորդ ֆերմայում թռչնագրիպ է հայտնաբերվել: Այս անգամ վիրուսը հասել է Լանգերար գյուղ, որի ֆերմայում 43 հազար թռչուն է ոչնչացվել:
Թռչնագրիպով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մեկ այլ ֆերմայում, որտեղ 150 հազար հավ էր ոչնչացվել:
Վիրուսը նաեւ Գերմանիա եւ Մեծ Բրիտանիա էր հասել:
Մինչ այդ խախազգուշացվել էր, որ վիրուսը կարող է վայրի թռչունների միջոցով նաեւ Եվրոպա ներթափանցել: