Ճապոնիայում կրկին թռչնագրիպ է հայտնաբերվել
Ճապոնիայի հարավում գտնվող ֆերմաներից մեկում թռչնագրիպի պատճառով 4000 թռչուն է ոչնչացվել: Վարակված ֆերմայում թռչնագրիպ էր բռնկվել նաեւ մի քանի տարի առաջ, երբ ոչնչացվել էր մեկ միլիոն թռչուն:
Տեղական իշխանությունները հայտարարել են, որ թռչունների ոչնչացման եւ ֆերմայի ախտահանման ծախսերը վերցնում են իրենց վրա: Ձեռնարկվում են կանարգելիչ միջոցառումներ` վիրուսի տարածումը կանխելու համար: