Լոնդոնում կհանդիպեն «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրների ներկայացուցիչները
                        ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան նախատեսում են հինգշաբթի Լոնդոնում անցկացնել «Իսլամական պետություն» ակաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի երկրների գագաթաժողով:
20 երկրների, այդ թվում՝ արաբական, արտգործնախարարներ կքննարկեն Իրաքի եւ Սիրիայի մեծ մասում իշխանություն հաստատած իսլամիստների դեմ պայքարի միջոցները: 
Գլխավոր խնդիրը՝ «Իսլամական պետության» շարքերը օտարերկրացի զինյալներով համալրվելն է եւ այդ գործընթացը ֆինանսավորողների հայտնաբերումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

