211652_close_icon
views-count1463 դիտում article-date 15:59 18-01-2015

Նիգերիայում երկաթե ձողերով եւ կացիններով ցույց է անցկացվել. կան սպանվածներ

Նիգերիայի մայրաքաղաքում երդեն 2-րդ օրն ընթացող բողոքի ակցիաների ժամանակ 5 մարդ է սպանվել: Ցուցարարները դժգոհ են այն հանգամանքից, որ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի նոր համարում տպագրվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Մոտ 1000 երիտասարդ նիգերիացի՝ զինված երկաթե ձողերով եւ կացիններով, անցել է մայրաքաղաքի փողոցներով եւ քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ցուցարարները 7 եկեղեցի են [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/18/40046/]այրել[/url], որոնցից մեկում հայտնաբերվել է 2 դի: Մյուս մահացածների մասին տեղեկություն դեռեւս չի հաղորդվում: Հարձակման են ենթարկվել նաեւ մի քանի ֆրանսիական հաստատություններ: Նիգերիայում Ֆրանսիայի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել տներից դուրս չգալ:

Նմանատիպ նյութեր