Բրազիլիայում երկաթե ձողերով բեռնված բեռնատարի վարորդը հրաշքով է ողջ մնացել կողաշրջվելուց հետո. տեսանյութ
Բրազիլիայի մայրուղիներից մեկում երկաթե ձողերով բեռնված բեռնատարը կորցրել է կառավարումը և կողաշրջվել:
Ավտովթարի հետևանքով երկաթե ձողերը թափվել են բեռնատարից, սակայն վարորդը հրաշքով ողջ է մնացել մեքենայի սրահում:
Նրան օգնության են հասել ականատեսները: Վարորդը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել:
Ներկայացնում ենք ականատեսներից մեկի արձանագրած տեսանյութը: