32-ամյա թայվանցին մահացել է համակարգչային խաղից
32-ամյա թայվանցին ակումբում, համակարգչային խաղեր խաղալով, մահացել է 3 օր անընդմեջ պարտությունից հետո: Մյուս խաղացողները ուշ են նկատել, որ նա ոչ թե քնած է, այլ արդեն մահացել է: Երբ ակումբի ադմինիստրատորը 3-րդ օրը մոտեցել է նրան, նա անշարժ է եղել:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ նա հաճախ է քնել ակումբում համակարգչի առաջ:
Բժիշկները հայտնել են, որ նրա սիրտը խիստ ծանրաբեռնվելու հետևանքով կանգնել է:
Նրանք նաև հիշեցրել են, որ յուրաքանչյուր 2 ժամը մեկ անհրաժեշտ է աշխատանքը կամ համակարգչային խաղերը դադար տալ՝ մի փոքր հանգստանալու համար:
Սա Թայվանում գրանցված 2-րդ դեպքն է, երբ խաղացողը մահանում է խաղի ժամանակ:
Ի դեպ՝ այս տարվա հունվարի 1-ին Թայվանում մի 38-ամյա տղամարդ է մահացել 5 օր անդադար խաղալուց հետո: Երկու դեպքում էլ ոստիկանները զարմացել են խաղընկերների դրսևորած անտարբերությունից: