211652_close_icon
views-count10280 դիտում article-date 15:54 17-01-2015

Հայտնաբերվել է Երևանում Ավստրալիայի քաղաքացի, թուրք լրագրողին վրաերթի ենթարկած վարորդն ու ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում հայտնաբերվել է Ավստրալիայի քաղաքացի, ազգությամբ թուրք, 43-ամյա Գայե Ջոշարիին վրաերթի ենթարկած ավտոմեքենան և վարորդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրեական գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 35-ամյա Արամ Գրիգորյանը, ով վրաերթի պահին վարելիս է եղել Opel մակնիշի 34 DC 699 համարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Ջոշարին 2014 թվականի նոյեմբերից «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավված է եղել որպես լրագրող և հետազոտող՝ Թուրքիայից՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող փորձի փոխանակման նախագծում: Նախագիծը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի բաղադրիչներից մեկն է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացած Գ. Ջոշարիի փաստաբանը Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն է, իսկ վկա Ա. Գրիգորյանի փաստաբանը՝ Նորայր Նորեկյանը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կան տեսաձայնագրված նյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է Գ. Ջոշարին օրորվելով (ըստ տեղեկությունների՝ ոչ սթափ) վիճակում փողոցն անցել մինչև վրաերթի վայրում հայտնվելը, այնուհետև վրաերթի վայրում նա ընկած է եղել գետնին, (հավանաբար՝ նորից ոչ սթափ), և մի քանի ավտոմեքենաներ նկատել են նրան գետնին ընկած ու կարողացել են շրջանցել, սակայն Opel-ի վարորդը կամ չի նկատել կամ, եթե նկատել է, չի հասցրել շրջանցել Գ. Ջոշարիին ու ավտոմեքենայի տակի մասով հարվածել է գետնին ընկած թուրք լրագրողին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս ամենը պարզելու և իրականությունը բացահայտելու համար քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ուսումնասիրվում են և նշանակվել են անգամ մի շարք փորձաքննություննե: Ցուցմունքներ են տվել նաև հիվանդանոցի բժիշկները, որտեղ վրաերթի հետո տեղափոխվել էր Գ. Ջոշարին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/07/39193/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 6-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել էր Ավստրալիայի քաղաքացի, 43-ամյա Գայե Ջոշարին: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին՝ Մաշտոցի 42 ա շենքի դիմացից: Այդ օրը անհայտ մակնիշի և համարանիշի ավտմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան և թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր