Արթուր Յուսպաշյանը փորձաշրջան կանցնի մոլդովական «Տիրասպոլ»-ում
«Փյունիկ«ի կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանն այսօր առավոտյան ուղևորվել է Մոլդովա: Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամլո ծառայությունը, 25-ամյա ֆուտբոլիստը Երևանի ժամանակով ժ.15:00-ին կժամանի Տիրասպոլ քաղաք, որտեղ փորձաշրջան կանցնի տեղի համանուն թիմում:
Նշենք, որ «Տիրասպոլ» ակումբը Մոլդովայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: