211652_close_icon
views-count2120 դիտում article-date 10:30 22-07-2014

Պատանի հայ ֆուտբոլիստ փորձաշրջան կանցնի «Բազել»-ում

«Ալաշկերտ»-ի 17-ամյա ֆուտբոլիստ, Հայաստանի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանն հուլիսի 21–ին մեկնել է Բազել՝ այդ քաղաքի համանուն թիմում փորձաշրջան անցնելու, հայտնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը: Համաձայն նախապես մշակված գրաֆիկի՝ փորձաշրջանը կտևի մեկ ամիս, և անհրաժեշտության դեպքում Վլադիմիրը մարզումները կշարունակի Շվեյցարիայի ևս երկու այլ ակումբներում`՝ «Լոզանում» և «Ցյուրիխում»:

Նմանատիպ նյութեր