«Խիմկի»-ի սանը փորձաշրջան է անցնում «Փյունիկ»-ում
«Փյունիկում» փորձաշրջան է անցնում մերձմոսկովյան «Խիմկիի» սան Կիրիլ Միքայելյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
20-ամյա հարձակվողը ֆուտբոլով է զբաղվում 12 տարեկանից: Նախորդ տարի հանդես է եկել Լատվիայի «Յուրմալայում», որի հետ պայմանագրի ավարտից հետո ստացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Այսօր Կիրիլն առաջին պարապմունքն է անցկացրել «Փյունիկի» կազմում, որից իր տպավորություններով կիսվել է ակումբի պաշտոնական կայքի հետ.
«Այստեղ պայմանները տպավորիչ են, ինձ դուր եկան: Կարծում եմ պրոֆեսիոնալ առումով առաջ գնալու լավ նախապայմաններ են ստեղծված»: