«Շիրակի» կիսապաշտպանը փորձաշրջան կանցնի «Ստյաուայում»
                        Այսօր վաղ առավոտյան «Շիրակի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբան մեկնել է Բուխարեստ, որտեղ փորձաշրջան կանցնի Ռումինիայի չեմպիոն «Ստյաուայի» կազմում, հայտնում է «Շիրակի» պաշտոնական կայքը:
 
Դրիսան «Շիրակի» կազմում հանդես է եկել 2014 թվականի օգոստոսից։ Գյումրեցիների կազմում Դիարասուբան 2014/15 մրցաշրջանում դարձել է վեց գոլի հեղինակ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

