211652_close_icon
views-count2443 դիտում article-date 13:02 17-01-2015

Քիմ Քարդաշյանը հաստատել է Հայաստան կատարելիք իր այցը

Pagesix.com կայքը գրում է. «Քիմ Քարդաշյանը հաստատել է Հայաստան կատարելիք իր այցը և այդ այցով հպարտության զգացում կպարգևի իր հանգուցյալ հորը՝ Ռոբերթ Քարդաշյանին»: «Մեր հայրը շատ կհպարտանա մեզնով: Մեր ողջ ընտանիքն է խանդավառված»,-ասել է Reality TV շոուի 34-ամյա ամերիկահայ աստղը: Ք. Քարդաշյանն իր հետ Հայաստան կբերի իր փոքրիկ դստերը, սակայն դեռևս հայտնի չէ՝ կմիանա՞ նրանց իր ամուսինը՝ Քանիե Ուեսթը: Կայքը նաև նշում է, որ Քարդաշյանների՝ Հայաստան այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին տեղի կունենա, չնայած աստղին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Քիմը հերքել է, թե այցը կապված է դրա հետ: «Կարծում եմ, որ Քիմի այցը շատ իմաստալից է և յուրաքանչյուր հայի համար կարևոր է իր արմատներին վերադառնալը, կարևոր չէ՝ նա հայտնի է, թե ոչ»,-մեջբերում է Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի հանձնաժողովի մամլո խոսնակ Ֆիլ Վալոցկին:

Նմանատիպ նյութեր