211652_close_icon
views-count2341 դիտում article-date 09:48 27-04-2025

ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալլաս

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

«Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցը։ Վերահաստատեցի ԵՄ ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի և տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ»,- գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր