Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ ուղևորատար միկրոավտոբուս է պայթել. տեսանյութ
Ադրբեջանական ANSPRESS գործակալությունը հայտնում է, որ վրաց-ադրբեջանական պետական սահմանի մոտ՝ «Կարմիր կամուրջ» անցակետի մոտ, այս գիշեր հրդեհ է բռկվել ուղևորատար միկրոավտոբուսի մեջ, իսկ քիչ անց այն պայթել է:
Միկրոավտոբուսի ուղևորներից ոչ ոք չի տուժել, քանի որ հրդեհի բռնկումից հետո նրանք անմիջապես լքել են միկրոավտոբուսը, իսկ րոպեներ անց տեղի է ունեցել պայթյունը:
Նախնական տվյալներով՝ մեքենայում հրդեհն առաջացել էր տեխնիկական անսարքության պատճառով: