Մոսկվայում մի տղամարդ մահացել է ավտոմեքենան վարելիս
ՌԴ մայրաքաղաքում 4 մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, որի մեղավորը ղեկին մահացած վարորդն է եղել:
Citroen մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Նա կորցրել է մեքենայի կառավարումը, անցել կարմիր լույսի տակով եւ բախվել 3 մեքենայի: Պարզվել է, որ նա մահացել է ղեկին:
Լենինգրադսկի պողոտայում վթարի հետեւանքով տեւական ժամանակ խցանումներ են եղել: