«Թումո»-ում ներկայացվել է Գեղարդի վանքի եռաչափ սկանավորված տարբերակը
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել CyArk 500 մարտահրավեր-նախագծի աշխատանքների ներկայացումը, որի ընթացքում Թումո պատանիները ցուցադրել են Գեղարդի վանքի եռաչափ սկանավորված տարբերակը:
CyArk նախագիծը միտում ունի լազերային սկանավորման միջոցով պահպանել պատմշակութային ժառանգությունը:
Նախագիծը հավաքագրում է 500 մշակութային կոթողներ՝ 5 տարիների ընթացքում: