5799 դիտում
23:33 27-12-2016
Ներկայացվել է «ArmCulture AR» հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է տեսնել արձանների եռաչափ անիմացիոն պատկերը. փորձարկմանը հետևել է ՀՀ մշակույթի նախարարը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի առջև` Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններին հարող տարածքում, Arloopa ընկերության մասնագետները ներկայացրեցին «ArmCulture AR» հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է տեսնել նշված արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել և լսել ուղեկցող ձայնային հաղորդագրությունը:
Հավելվածի փորձարկմանը հետևում էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Arloopa ընկերության ներկայացուցիչ Արմինե Ղազարյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կիրառելու համար «ArmCulture AR» հավելվածն անհրաժեշտ է ներբեռնել Google Market-ից, իսկ առաջիկայում նաև AppStore-ից: Հավելվածը բացելուց հետո պետք է հետևել առաջարկվող քայլերին: Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի արձանների վրա փակցված են «մարկերներ», որոնք «սքան» անելիս հայտնվում է 3D անիմացիան, որի հետ կարելի է նկարվել, ինչպես նաև լսել Թումանյանի և Սպենդիարյանի ձայնային հաղորդագրությունները:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախագծի վերաբերյալ ասաց. «Այս տեսակոնտենտը կպահպանվի, և խոսքն անընդհատ կթարմացվի, որպեսզի Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը մեր համաքաղաքացիներին հրավիրեն այս կամ այն ներկայացմանն ու համերգին: Կարծում եմ, որ այս ձևաչափը նոր հնարավորություն է` ոգևորելու երիտասարդներին, որպեսզի գան Օպերային թատրոն: Այս տեխնոլոգիաների միջոցով տարվա ընթացքում կփորձենք «կենդանացնել» նաև մեր մյուս մեծերի արձանները: Սա մեր հայտարարած` ՏՏ ոլորտի միաձուլումն է մշակույթին, ինչը, կարծում եմ, բերելու է իր դրական արդյունքը»:
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
23:38 16-01-2015
«Թումո»-ում ներկայացվել է Գեղարդի վանքի եռաչափ սկանավորված տարբերակը
6077 դիտում
14:39 06-01-2016
Ռուսաստանն արձագանքել է Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկմանը
5411 դիտում
15:28 21-03-2020
Աշխարհում ավելի քան 20 հազար կամավոր է ցանկացել մասնակցել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը
Այս բաժնից
478 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
871 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս