Եվրոպայի հրեաները ցանկանում են զենք կրել
                        Եվրամիության տարածքում գտնվող հրեաների ամենամեծ ասոցիացիան դիմել է Բրյուսելում գտնվող օրենսդիր մարմիններին խնդրանքով, որ հրեաներին իրավունք տան հրազենային զենք կրել պաշտպանության նպատակով: 
Առաջնորդ Մենահեմ Մարոլինը հայտարարել է, որ վերջերս տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները Փարիզում ստիպում են «դադարեցնել խոսակցությունները և անցնել գործի»: 
Նա նաև նշել է, որ խնդրում է վերանայել զենք կրելու մասին օրենքը, և հրեական համայնքների որոշ ներկայացուցիչներին թույլատրել անհրաժեշտ պաշտպանության համար զենք կրել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

