Չեխիայի հրեաները դեմ են հանդես եկել Պուտինի՝ Պրահա այցելությանը
Չեխիայի հրեա համայնքը ոչ հարմար է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Պրահա կատարելիք այցը, որի ժամանակ Պուտինը պետք է մասնակցի Հոլոքոսթի զոհերին նվիրված ֆորումին, գրում է Bloomberg-ը:
Հրավերքը Ռուսաստանի ղեկավարին ուղարկել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Ֆորումը, որին հրավիրված են բոլոր այն երկրների ղեկավարները, որոնք մասնակից են եղել Մեծ հաղթանակին, պետք է ա
նցկացվի Պրահայում հունվարի 26-27-ին:
«Ռեժիմը, որը սահմանել է Պուտինը և իրագործում է, չի վայելում միջազգային հանրության հարգանքը: Այն ագրեսիվ է և կիրառում է իր ուժը, որպեսզի օկուպացնի իր ահրևան երկրի տարածքները»,-հայտարարել են Չեխիայի հրեա համայնքների ֆեդերացիայի ներկայացուցիչները: