994 դիտում
20:57 16-01-2015
Քննարկում ՝«Հրազդանից Շինուհայր միջանցքի էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի» շուրջ
Գեղարքունիքի մարզպետարանում «Հրազդանից Շինուհայր միջանցքի էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի» վերաբնակեցման գործողության պլանի շրջանակներում տեղի ունեցավ հանրային քննարկում, որն անցկկացվեց մասնավոր հողերի օտարման ցանկում ընդգրկված Նորատուս եւ Լիճք համայնքների ազդակիր անձանց համար:
Ծրագիրը նպատակ ունի ամբողջովին վերափոխել Հրազդանի ՋԷԿ-ից (Հայաստանի հյուսիս-արեւելք) մինչեւ Շինուհայրի ենթակայան (հարավ) ձգվող 230 կմ երկարությամբ 220 կվ բարձրավոլտ գիծը՝ ցանցի հուսալիությունը բարձրացնելու, գծի թողունակությունը ավելացնելու եւ Հայաստանում էներգամատակարարման բացը լրացնելու նպատակով:
Ենթակայաններն ու էլեկտրակայանները գտնվում են Հրազդանում, Գավառում, Լիճքում, Եղեգնաձորում, Շաղաթ գյուղում եւ Շինուհայրում:
Ծրագիրը նախատեսում է նոր հենասյուների մոնտաժում, ներառյալ հիմքերը, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման լարերի, մեկուսիչների եւ այլ առանցքային ենթակառուցվածքների փոխարինում:
Նոր գիծն անցնում է մեծ թվով գյուղական եւ քաղաքային բնակավայրերով, որտեղ անվտանգության գոտին առանց հողի ձեռքբերման հնարավոր չի լինի 50 մետրով տեղաշարժել: Այդ իսկ պատճառով բնակավայրերից եւ բնակիչների պարտադրված վերաբնակեցումից խուսափելու համար ընտրվել են շրջանցման ուղիներ: Շեղումներն ընդգրկել են ոչ միայն բնակավայրերը, այլ նաեւ պատմամշակութային նշանակության հատվածները, հնավայրերը եւ դժվարին տեղանքները:
Մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ գյուղապետերի կողմից բարձրացվեցին մի շարք մասնավոր հարցեր՝ կապված փոխհատուցումների, հողերի տրամադրման, հենասյուների տեղադրման հետ, որոնց ուսումնասիրումը գտնվում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
903 դիտում
16:56 16-04-2015
Կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-Շինուհայր էլեկտրահաղորդման գիծը
1883 դիտում
19:38 29-11-2016
Սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներ՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ
1196 դիտում
22:45 15-02-2019
Քննարկվել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը