Բելառուս կիսապաշտպանն ու բելգիացի հարձակվողը համալրեցին «Ալաշկերտ»-ի կազմը
Այսօր «Ալաշկերտ» ակումբը համալրվեց երկու նորեկներով: Ամանորյա տոներից հետո թիմում փորձաշրջան անցնող Ստանիսլավ Գնիդկոն և Դիլան Վանվելկենհույսենը մեկամյա պայմանագրեր ստորագրեցին ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Ալաշկերտ»-ի մամլո ծառայությունը:
27-ամյա Ստանիսլավ Գնիդկոն կենտրոնական կիսապաշտպան է, հանդես էր գալիս Բելառուսի Բարձրագույն խմբի «Սլուցկ» թիմում: Բելգիայի 2-րդ դիվիզիոնի «Վոլուվե-Զավենթեմ» թիմի հարձակվող Դիլան Վանվելկենհույսենը 23 տարեկան է: