Փարիզյան ահաբեկչություններից մեկի կազմակերպիչը Մադրիդո՞ւմ է
                        Իսպանիայի ազգային դատարանի որոշմամբ՝ Փարիզյան ահաբեկչության կազմակերպիչներից մեկի՝ Ամեդ Կուլիբալիի՝ Մադրիդ ժամանելու գործով քննություն է սկսվել: Կուլիբալին հունվարի  8-ին Փարիզի սուպերմարկետներից մեկում պատանդ էր վերցրել քաղաքացիներին: 
Դատարանն այդպիսի որոշում է  կայացրել այն բանից հետո, երբ  տեղեկություն էր ստացվել, թե Կուլիբալին ժամանել է  Մադրիդ: 
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ահաբեկիչն իր կնոջ հետ Մադրիդում է եղել մինչեւ հունվարի 2-ը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

