Եվրամիությունը և Իրանը որոշել են ժամանակ չկորցնել
ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բյրուսելում անցկացրած հանդիպման ժամանակ եկել են ընդհանուր համոզման, որ չարժի ժամանակ կորցնել իրանական միջուկային ծրագրի կարգավորման համապարփակ համաձայնագրի հարցում, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք հաստատեցինք խնդրի դիվանագիտական լուծման հետ կապված մեր հստակ պարտավորությունները, որոնք պետք է ամբողջովին համապատասխանեն Իրանի միջուկային ծրագրի՝ բացառապես խաղաղ բնույթի շուրջ միջազգային հանրության մտահոգությանը: Բանակցությունները պետք է ավատրվեն հստակեցված ժամկետում»,-հայտարարել է Մոգերինին:
Հանդիպմանը քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունները:
ԵՄ դիվանագետը կոչ է արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը Իրաքում իրավիճակի կայունացման հարցում և նպաստել սիրիական ճգնաժամի լուծմաը: