Տոնգայի թագավորությունում նոր կղզի է առաջացել
Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմտյան մասում՝ 170 կղզիներից բաղկացած Տոնգայի թագավորությունում, ստորջրյա Խունգա Խաապայ անունով հրաբխի 2 շաբաթ տևացող ժայթքումների արդյունքում այս շաբաթ ևս մեկ կղզի է առաջացել:
Ամեն ժամ միջինը 10-12 ժայթքում է լինում և հրաբուխը մոտ 400 կգ կշռող զանգված է վեր նետում, իսկ փոշին բարձրանում է մոտ 1 կմ:
Նոր կղզին գտնվում է մայրաքաղաք Նուկուակոֆից 65 կմ հյուսիս: Սեյսմոլոգների հաղորդմամբ, կղզու երկարությունը կազմում է 2 կմ, իսկ լայնությունը մոտ 1 կմ: Վտանգավոր պայմանների հետևանքով կղզուն դեռ մարդիկ չեն մոտեցել:
Ի դեպ՝ Տոնգայի մակերեսը գտնվում է 750 կմ քառակուսի տարածքով, հիմնականում անմարդաբնակ կղզիների վրա, որոնք իրարից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են գտնվում: Երկրի բնակչությունը կազմում է մոտ 105 հազար մարդ, 70%-ը ապրում է Տոնգատապու կղզում: