Խաղաղ օվկիանոսում հրաբխի ժայթքումից նոր կղզի է առաջացել. ֆոտոշարք. տեսանյութ
                        Խաղաղ օվկիանոսի հարավային մասում նոր կղզի է հայտնվել: Այն առաջացել է ստորջրյա հրաբխի ժայթքումից հետո՝ Տոնգայի թագավորության Նուկուալոֆի մայրաքաղաքից 45 կմ հեռու: 
Խունգա Տոնգա-Խաապայ անունով հրաբուխը, որի շնորհիվ առաջացել է այդ կղզին, սկսել էր ժայթքել դեռևս 2014թ-ի դեկտեմբեր ամսից: Իսկ այժմ արդեն արբանյակային լուսանկարներով կարելի է տեսնել նոր կղզին:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


