Կարմիր ծովում 2 նոր կղզի է առաջացել
                        Սաուդյան Արաբիայի աշխարհագրագետների տվյալներով՝ Կարմիր ծովում, Եմենի հարավային ափերի մոտ, 2 նոր կղզի է առաջացել: Պատճառը 2011 եւ 2013 թվականներին տեղի ունեցած հրաբուխների ժայթքումն է, որի հետեւանքով Կարմիր Ծովի հարավային հատվածում երկրաբանական փոփոխություններ են  տեղի ունեցել: 
Նոր կղզիների երկարությունը մոտ 5 կմ է: Դրանց ձեւավորման հստակ մեխանիզմը գիտնականները դեռեւս չեն կարող մեկնաբանել:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

