Բոլիվիայում ջրհեղեղից 13 մարդ է զոհվել
Բոլիվիայում հորդառատ անձրևների հետևանքով 13 մարդ է զոհվել: Լրատվամիջոցները հայտնել են , որ արդեն 6 հազար ընտանիքներ մնացել են անտուն՝ դեկտեմբեր ամսից սկսված անդադար անձրևի պատճառով:
Ջրհեղեղն ընդգրկել է երկրի գրեթե մոլոր մասերը: Սակայն ամենաշատը տուժել են Բենի, Կոչաբամբա, Չւկիսակա , Լա-Պաս և Պոտոսի շրջանները: Մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը: Կառավարությունը տուժած գոտիներին 13 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել: